Ուղիղ 5 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։
«Որքանո՞վ էր արդյոք իրավաչափ զորամասի հրամանատարի կողմից նման հրաման արձակելը, և որքանո՞վ կարող էր Իշխան Վահանյանը քննարկման առարկա դարձնել այդ հրամանի իրավաչափությունը»։
Դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ներկա պահին դեռևս գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույն խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանին, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ հանցանքների կատարումը։
Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հանրային մեղադրողն առաջարկեց հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու՝ 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը:
Դատարանն այս տարիների ընթացքում հարցաքաննել է 14 տուժողի և տուժողի 15 իրավահաջորդի, 40 վկայի, լսել է նաև ամբաստանյալ Իշխան Վահանյանին, որն իրեն մեղավոր չի համարում։
Վարազդատ Մխիթարյանը եղբորից լուր չունենալուց 1,5 ամիս հետո պատահաբար տեսել է ադրբեջանցիների կողմից հրապարակված մի տեսանյութ, որտեղ երևում է, որ եղբայրը՝ Էրիկը Մխիթարյանը գերեվարվել է։
«Ես իմ տղային գտել եմ 9 ամիս հետո, հունվարից իմ տղան նույնականացվածա եղել, իսկ ես ամբողջ օրը Կառավարության դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տվեք, անգամ հուսահատությունից գետնին նստել էի ասում էի՝ տուն չեմ գնալու»։
Դատավորը հարցրեց՝ ինչ պատճառ են նշել զինծառայողները Խուռհատ սարի օպերացիան ձախողելու համար։ -Սպա չեն ունեցել իրենց հետ,- ասաց նա։
Քարամյանը Հայկազ Գրիգորյանին, ըստ ամբաստանյալի, գումարտակի հրամանատարի պաշտոնում է նշանակել, ասել՝ «պատասխանատուն դու ես»։